Թրամփն անձրևի պատճառով հրաժարվել է այցելել մոտ 2.000 ամերիկացի զինվորների շիրիմներին. քննադատությունը չի ուշացել


Թրամփն անձրևի պատճառով հրաժարվել է այցելել մոտ 2.000 ամերիկացի զինվորների շիրիմներին. քննադատությունը չի ուշացել
Նոյեմբեր 11 15:30 2018

Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայում ընթացող պաշտոնական միջոցառումների շրջանակում Փարիզ են ժամանել աշխարհի բազմաթիվ պետությունների ղեկավարներ, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես նշում է The Guardian-ը, Միացյալ Նահանգների 72-ամյա ղեկավարը, որը պետք է ամերիկացի զինծառայողների գերեզմանատուն այցելեր, չեղարկել է այցն անձրևի պատճառով:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն ԱՄՆ ռազմական ոլորտի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող «Բու Բելյո» զինվորական գերեզմանատան մասին է, որտեղ հուղարկավորված է 2.000 ամերիկացի զինծառայող:

Հայտնի է, որ Թրամփի որոշումը կոշտ քննադատել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը, որն իր թվիթերյան էջում գրել է.«Նրանք (զինվորները) զոհվել են դեմքով դեպի թշնամին կանգնած, իսկ այդ ոչ ադեկվատ, պաթետիկ Դոնալդ Թրամփը չի կարողացենլ նույնիսկ անտեսել անձրևն ու հարգանքի տուրք մատուցել նահատակներին»:

Նշվում է, որ բազմաթիվ ամերիկացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև վետերաններին միավորող ընկերակցություններ ու կազմակերպություններ քննադատել են Թրամփի որոշումը: