Կոնգոյում Էբոլա վիրուսից մահացել է ավելի քան 200 մարդ


Կոնգոյում Էբոլա վիրուսից մահացել է ավելի քան 200 մարդ
Նոյեմբեր 11 14:00 2018

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը հասել է 326-ի, ավելի քան 200 մարդ մահացել է, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

 

«Աշխարհում ոչ մի համաճարակ այնքան բարդ չի եղել, որքան այս մեկը, որը հիմա մենք տեսնում ու զգում ենք: Էբոլա մահացու համաճարակը 1976 թվականին առաջին անգամ Կոնգոյում տարածվելուց հետո տարբեր տարիներին կրկնվել է ևս տասն անգամ, սակայն որևէ մեկն այդքան դաժան չի եղել, որքան այս մեկը՝ Հյուսիսային Կիվու և Իտուի շրջանների համաճարակը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Էբոլան վիրուսային ինֆեկցիա է, որը տարածվում է մարդկանց և որոշ կենդանիների շրջանում: