Թուրքիան և Ադրբեջանը Եվրոպայում ամենավատը անգլերենին տիրապետող երկրների շարքում են


Թուրքիան և Ադրբեջանը Եվրոպայում ամենավատը անգլերենին տիրապետող երկրների շարքում են
Նոյեմբեր 11 11:44 2018

Անգլերենի իմացության մակարդակը պարզելու համար EF Education First միջազգային ուսումնական կենտրոնը հարցումներ և հետազոտություններ է իրականացրել:

 

EF Education First-ը հարցումներ է անկացրել 88 երկրների 1,3 մլն քաղաքացիների շրջանում:

 

 

Հարցումներն անցկացվել են այնպիսի երկրներում, որոնց մայրենին չի հանդիսանում անգլերեն լեզուն:

 

Հարցումների արդյունքներով կենտրոնը իմացությունների մակարդակները բաժանել է «շատ լավ», «լավ», «միջին», «վատ», «շատ վատ» դասակարգումների:

 

Թուրքիան և Ադրբեջանը Եվրոպական 19 երկրների շարքում զբաղեցրել են անգլերենին ամենավատը տիրապետող երկրների շարքում:

 

Երկրների ընդհանուր ցուցակում Թուրքիան և Ադրբեջանը հայտնվել են «շատ վատ» դասակարգման մեջ: