Տարեսկզբից շուրջ 20 հազար սիրիացիներ են վերադարձել Լիբանանից


Տարեսկզբից շուրջ 20 հազար սիրիացիներ են վերադարձել Լիբանանից
Նոյեմբեր 11 13:30 2018

Տարեսկզբից շուրջ 20 հազար փախստականներ, որոնք պատերազմի պատճառով լքել էին Սիրիան եւ հաստատվել Լիբանանում, իրենց տներ են վերադարձել «Ջեյդեթ Յաբուս» անցակետով, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու:

Այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի պետի տեղակալ գեներալ-մայոր Եվգենի Խարչենկոն:

«Մեր հաշվարկների համաձայն, 2018 թվականի սկզբից «Ջեյդեթ Յաբուս» անցակետով մշտական բնակության վայրեր են վերադարձել 20 հազարից ավելի փախստականներ»,- նշել է նա: Սիրիացի փախստականններից շատերը հարկադրված էին Լիբանանում անցկացնել մեկից ավելի տարիներ:

Կենտրոնի տվյալներով՝ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը կազմում է մոտավորապես 1,5 մլն, նրանցից շուրջ 380 հազարը երկիրը լքել են մարտական գործողությունների սկսվելուց հետո: Ընդամենը հուլիսի 18-ից Լիբանանից եւ Հորդանանից Սիրիա են վերադարձել 29 հազարից ավելի փախստականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: