Չինաստանում «ճկուն» սմարթֆոն է թողարկվել


Չինաստանում «ճկուն» սմարթֆոն է թողարկվել
Նոյեմբեր 11 22:03 2018

Samsung-ի, Huawei-ի և LG-ի միջև պայքարում  հաղթել է Royole ընկերությունը, որն առաջին անգամ աշխարհում  ճկուն դիսփլեյով սմարթֆոն է թողարկել:  Նորամուծությունը ստացել է FlexPai անվանումը: 

 

Չինաստանում դեկտեմբերին սկսվել է դրա վաճառքը iPhone XS-ի գնով` 128 ԳԲ-ն վաճառվում է 1320 դոլարով և  256 ԳԲ-ն 1500 դոլարով: 

Royole ընկերության գործադիր տնօրեն Բիլլ Լյուն հայտարարել է, որ ընկերությունն ավելի քան 6 տարի է  ծախսել նման հեռախոս ստեղծելու համար: 

 

Սմարթֆոնն ունի  7.8 դյույմ անկյունագծային էկրան, որը մի փոքր փոքր է, քան iPad mini-ին: 

 

Սակայն մի շարք փորձագետներ նշել են, որ FlexPai ավելի նման է սմարթֆոնի, սակայն այն լայն է և  հաստ, ինչը չափազանց անհարմար է դարձնում այն ձեռքում պահելու համար: 

Սմարթֆոնը կարելի է  ձեռք բերել նախապես պատվիրելու դեպքում: