Ավստրալիայում ուժգին ավազամրրիկը երկինքը կարմիր է «ներկել»


Ավստրալիայում ուժգին ավազամրրիկը երկինքը կարմիր է «ներկել»
Նոյեմբեր 11 20:53 2018

Նոր Հարավային Ուելսում ուժգին ավազամրրիկը երկինքը կարմրավուն գույնով է «ներկել»: Այդ են վկայում կադրերը, որոնք տեսանկարահանել են ականատեսները, գրում է ՌԻԱ Նովոստիգործակալությունը:

Ավստրալիայի բնակիչը Ուայթ Կլիֆս բնակավայրում տարերքը տեսանկարահանել է դեռ երեքշաբթի: Տղամարդու խոսքով՝ այս ավազամրրիկն իր հիշելով խոշորագույնն է:

«Երբ մրրիկը հանդարտվեց, շուրջը բացարձակապես ամեն ինչ պատվել էր փոշով, անգամ՝ տներում: Ամենասկզբում քամին սլանում էր ժամում ավելի քան 100 կմ արագությամբ, ինչի պատճառով տուժել է տեղի մասնավոր սեփականությունը»,- հայտնել է տեսանյութի հեղինակը: