Նատալյա Օրեյրոն ելույթ կունենա Երևանում


Նատալյա Օրեյրոն ելույթ կունենա Երևանում
Նոյեմբեր 11 20:31 2018

Ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում  այցելելու է նաև Հայաստան։ Նրա համերգը կայանալու է 2019 թ. ապրիլի 7-ին

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին տեղեկանում ենք մարզահամերգային համալիրի ֆեյսբուքյան էջից։ Տոմսերի արժեքը՝ 5000-50 000 դրամ:

Նշենք, որ նա հայաստանցիներին առավել հայտնի է «Հարուստներն ու հայտնիները», «Վայրի հրեշտակ» սերիալներից։