Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ


Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ
Նոյեմբեր 11 20:19 2018

Այս պարզ և շատ արդյունավետ դիմակը, որը վերականգնում է մազերի փայլը և առողջությունը, բաղկացած է ընդամենը 1 բաղադրիչից՝ մածուն։

Մածունն ունի բնական հակասնկային և հակաբակտերիալ հատկություններ, վերականգնում է գլխամաշկի առողջությունը, խթանում մազերի աճը։ Մածունը նաև հիասքանչ միջոց է մազերի թեփի և քորի դեմ։ Այն հարուստ է սպիտակուցներով և, հետևաբար, խոնավեցնում և ամրացնում է մազերը։

Անհրաժեշտ է ընդամենը մազերի արմատները մերսել մածունով, ապա այն տարածել մազերի երկարությամբ և կրկին մերսել գլխամաշկը։ Մածունը պահել գլխին մոտ 1 ժամ կամ ավելի երկար։ Լվանալ մազերը գոլ ջրով, ապա արդեն շամպունով։

Մածունին ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել ձու։ Ձվի սպիտակուցը ամրացնում է մազերը, դեղնուցը՝ խոնավեցնում և փայլ հաղորդում մազերին։

Ձվով ու մածունով պատրաստված դիմակը պետք է օգտագործել վերոնշյալ տարբերակով, սակայն այն չպետք է պահել 1 ժամից ավել։ Այնուհետ լվանալ տաք ջրով, ապա նոր շամպունով։