Ելենա Տյեմնիկովան աուտոիմունային հիվանդություն ունի


Ելենա Տյեմնիկովան աուտոիմունային հիվանդություն ունի
Նոյեմբեր 11 19:14 2018

Երգչուհի Ելենա Տյեմնիկովան հերքել է համացանցում տարածվող լուրերը, թե ինքը թրմադեղերից կախվածություն ունի, ինչի պատճառով էլ նրա մաշկն առողջ չէ: Այս խոսակցությունների պատճառը երգչուհու նոր լուսանկարներն են դարձել, որոնցում երևում է, որ նա մաշկի հետ կապված խնդիրներ ունի:

Տյեմնիկովային զայրացրել են այս խոսակցությունները ու նա սոցցանցում գրել է, որ երբեք թմրադեղեր չի օգտագործել, դեմ է նույնիսկ ալկոհոլին: Տյեմնիկովան նախատել է իր մասին կեղծ լուրեր հրապարակողներին ու ասել, որ այդ բամբասանքները ցավ են պատճառում իր հարազատներին:

Երգչուհին ստիպված է եղել խոստովանել, որ աուտոիմունային հիվանդություն ունի, ինչի պատճառով էլ մաշկային խնդիրներ են առաջանում: «Գարնանից պայքարում եմ հիանդության դեմ: Ինձ հետ են մտերիմներս ու հարազատներս: Բժիշկները հսկում են ինձ: Խոստանում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- գրել է նա: