Femen-ի ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացրել Փարիզում՝ ընդդեմ համաշխարհային ղեկավարների այցի


Femen-ի ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացրել Փարիզում՝ ընդդեմ համաշխարհային ղեկավարների այցի
Նոյեմբեր 11 10:38 2018

Միջազգային Femen շարժման ակտիվիստները Փարիզի Հաղթական կամարի մոտ ակցիա են անցկացրել՝ ընդդեմ մի շարք համաշխարհային առաջնորդների՝ Ֆրանսիա կատարելիք այցի, որոնց վերջիններս «ռազմական հանցագործներ» են համարում: Այս մասին հաղորդվում է շարժման ֆեյսբուքյան էջում:

Համաշխարհային առաջնորդները ֆրանսիական մայրաքաղաք են ժամանում՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված տոնակատարություններին:

Ակտիվիստուհիները պաստառներ էին պատրաստել՝ «Բարի գալուստ, ռազմական հանցագործներ» և «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, անտեղյակությունը՝ ուժ» գրություններով: Իսկ մարմիններին առկա էին «կեղծ խաղաղասերներ» և «իրական բռնապետներ» գրությունները:

Շարժման 24-ամյա մասնակցուհին հայտնել է, որ իրենք դեմ են հանդես գալիս երկրի ղեկավարների այցին, որոնք չեն հարգում մարդու իրավունքներն իրենց երկրում: 

Նոյեմբերի 10-11-ը Փարիզում տոնական միջոցառումներ են անցկացվում՝ ավելի քան 60 երկրի ղեկավարների մասնակցությամբ:



loading...