Ավտովթար Շիրակի մարզում. Արթիկի հրշեջ կայանի դիմաց բախվել են ВАЗ 21099-ը, ВАЗ 2107-ը և Opel-ը. վիրավորին առաջինը օգնության են հասել հրշեջ կայանի աշխատակիցները


Ավտովթար Շիրակի մարզում. Արթիկի հրշեջ կայանի դիմաց բախվել են ВАЗ 21099-ը, ВАЗ 2107-ը և Opel-ը. վիրավորին առաջինը օգնության են հասել հրշեջ կայանի աշխատակիցները
Նոյեմբեր 10 17:08 2018

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում՝ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ կայանի դիմաց, բախվել են Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ՝ 32-ամյա Հրաչ Հոլիկյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 34 UT 309 համարանիշի, Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Մարտին Նալբանդյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RL 653 համարանիշի և Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Գորոյանի վարած Opel մակնիշի 35 PA 472 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Պեմզաշեն գյուղի բնակիչ, 62-ամյա Հռիփսիմե Գորոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել Արթիկի հրշեջ կայանի ծառայողները, ովքեր առաջին բուժօգնությունն են ցուցաբարել, որից հետո դեպքի վայր ժամանած Արթիկի շտապօգնության բժիշկների խումբը վիրավորին տեղափոխել է հիվանդանոց։ Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի հետաքննիչ Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։