Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են 29-ամյա վարորդի Mercedes-ն ու 60-ամյա վարորդի «07»-ը. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են 29-ամյա վարորդի Mercedes-ն ու 60-ամյա վարորդի «07»-ը. կան վիրավորներ
Նոյեմբեր 10 16:33 2018

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Անտոնյանի վարած Mercedes մակնիշի 34 CR 047 համարանիշի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Գրիգոր Սահակյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 NQ 281 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Գ. Սահակյանը և նրա ուղևոր՝ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի բնակիչ՝ 60-ամյա Հայկ Սիրադեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։