Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով


Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով
Նոյեմբեր 10 09:08 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ոսկե մեդալով: 

 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 8-ին, Սերգեյ Բոնդարենկոն նշում էր ծննդյան 70-րդ տարեդարձը:

 

Նշենք նաև, որ ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Բոնդարենկոն արժանացել է ՀՀ ֆիզկուլտորայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանը:

 

Պատվավոր պարգևը հոբելյարին հանձնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: