«Ժամանակ» . Հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատված Գագիկ Միրիջանյանը՝ պատգամավորի թեկնածու.


«Ժամանակ» . Հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատված Գագիկ Միրիջանյանը՝ պատգամավորի թեկնածու.
Նոյեմբեր 10 09:35 2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

Միրիջանյանը մարզպետ էր նշանակվել ԲՀԿ քվոտայով և աշխատանքից ազատվեց հոկտեմբերի 2-ի ԲՀԿ-ի հայտնի քվեարկությունից հետո: Գագիկ Միրիջանյանը 2017թ. խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու էր առաջադրվել ՀՅԴ-ի կողմից և ստացել էր մոտ 500 ձայն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: