«Հրապարակ» Պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից


«Հրապարակ»  Պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից
Նոյեմբեր 10 09:18 2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի լուծարումից հետո չեղարկել է գործուղումների ծախսերը, հայ պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից։ Նոյեմբերի 8-15-ը Պեկին է գործուղվել ՀՀ-Չինաստան բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։

 

Կազմում են Ջեմմա Բաղդասարյանը, Շուշան Սարդարյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, «ՔՊ»-ից՝ Լենա Նազարյանը, Արամ Սարգսյանը, իսկ Մարգարիտ Եսայանն ու Ալեն Սիմոնյանը հրաժարվել են։ Եսայանը հայտնեց, որ հրաժարվել է բարեկամի մահվան պատճառով։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասաց, որ ծախսերը չինական կողմն է հոգում։ Սովորաբար բարեկամական խմբերի այցելությունների ծախսերը լուծվում են փոխպայմանավորվածությամբ, երբեմն էլ Հայաստանն է, բացի ավիատոմսերից, մնացած ծախսերն իր վրա վերցրել՝ խմբեր հյուրընկալելիս։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։