«Ժողովուրդ». ՀՅԴ վերնախավի ռեյտինգային հայտը


«Ժողովուրդ». ՀՅԴ վերնախավի ռեյտինգային հայտը
Նոյեմբեր 10 09:55 2018

«ՀՅԴ-ն մոտ օրերս ամբողջական կկազմի և կհրապարակի կուսակցության համամասնական և վարկանիշային ընտրացուցակ­ները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ ընտրացուցակը և հատկապես վարկանիշային ընտրակարգով առաջադր­վողների պարագայում այնքան էլ փոփոխությունների չի ենթարկվելու: Մասնավորապես, մի քանի անուն արդեն հայտնի է: Այս անգամ վարկանիշային ընտրակարգով կարող է առաջադրվել նաև Արմեն Ռուստամյանը, ով կրկին կղեկավարի ՀՅԴ ընտրացու­ցակը: 

Վարկանիշային ընտրակարգով առաջադրվելու են նաև նախկին նախարարներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյա­նը, Դավիթ Լոքյանը, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Ընդ որում, 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ստացել էր 103 հազար 48 ձայն: Համեմատության հա­մար նշենք, որ «Ելք» դաշինքը ստացել էր 122 հազար 65 ձայն: Սակայն ՀՅԴ-ի ցուցակում կան թեկնածուներ, որոնք նախորդ ընտ­րություններում քիչ ձայներ էին ստացել, օրինակ՝ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով ստացել էր 509 ձայն: 

Հատկանշական է, որ ԱԺ այս ընտրություններում բոլոր կուսակցությունները կարծես թե մտադիր են վարկանիշային ընտրակարգով առաջադրել նաև իրենց քաղաքական դեմքերին, որոնք նախկինում ընդգրկված են եղել միայն համամասնական ընտրացուցակներում: Այս քայլին հետևում է նաև ՀՅԴ-ն: Միայն թե հետաքրքիր է՝ արդյոք ՀՅԴ-ն, որ այլևս իշխանության մաս չէ, չի վայելում ՀՀԿ հովանավորչությունը, նախկինի նման չունի ԱԺ-ում հայտնվելու դաբրոներ (ինչպես և դաբրոներ չունեն ընտրություններին մասնակից մյուս ուժերը), կկարողանա՞ հաղթահարել անցողիկ շեմն ու հայտնվել խորհրդարանում»,-գրում է թերթը:

 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում