Դանակահարություն Աջափնյակում. 45- ամյա տղամարդը մահացել է


Դանակահարություն Աջափնյակում. 45- ամյա տղամարդը մահացել է
Նոյեմբեր 9 23:22 2018

Դանակահարված 45- ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին  հայտնեցին Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից։

 

Աջափնյակ վարչական շրջանում դանակի մի քանի հարված ստացած տղամարդուն այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 19։45, կտրած-ծակած վերքերով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։

 

Դեպքի հանգամանքները պարզվում են։