Անհայտ անձինք կրակ են բացել Քանյե Ուեսթի առանձնատան ուղղությամբ


Անհայտ անձինք կրակ են բացել Քանյե Ուեսթի առանձնատան ուղղությամբ
Նոյեմբեր 9 22:26 2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի առանձնատան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է TMZ-ը, միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 9-ին:

Հրաձգության պահին առանձնատանն ընթանում էին Քանյե Ուեսթի և ռեփեր Tekashi 6ix9ine-ի համատեղ տեսահոլովակի նկարահանումները:

Ականատեսների խոսքով՝ անհայտ անձինք մեքենայից ութ կրակոց են արձակել: Գնդակներից մեկը դիպչել է տան ննջարանի պատուհանին, սակայն երաժիշտները, ինչպես նաև նկարահանող խմբի անդամները, բարեբախտաբար, չեն տուժել:

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ռեփերն ու նրա հյուրերը լքել են առանձնատունը: Հայտնի է, որ նկարահանումներին պետք է ներկա գտնվեր նաև երգչուհի Նիքի Մինաժը:



loading...