ՀՖՖ. «Արարատը» խոշոր տուգանքների է ենթարկվել


ՀՖՖ. «Արարատը» խոշոր տուգանքների է ենթարկվել
Նոյեմբեր 9 16:03 2018

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի օրակարգում է եղել է նաև «Արարատ»-«Լոռի» հանդիպումից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 15-րդ կետի համաձայն «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100000 ՀՀ դրամով:

«Արարատ» թիմի պաշտոնյա Կարեն Մկրտչյանն էլ խաղի ավարտից հետո ծեծկռտուքին մասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն որակազրկվել է 5 խաղով, իսկ ակումբը տուգանվել է 100000 դրամով:

Տուգանվել է նաև Վանաձորյան ակումբը, որը երկրպագուների հետ անբավարար աշխատանքներ տանելու համար ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 35-րդ կետի համաձայն տուգանվել է 30000 ՀՀ դրամով:

Նիստի ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ: