Վանաձորում ձախողվել է հանցավոր հեղինակության սպանությունը


Վանաձորում ձախողվել է հանցավոր հեղինակության սպանությունը
Նոյեմբեր 9 18:49 2018

Վանաձորում ձախողվել է հանցավոր հեղինակության սպանությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզայնը։

Նրա փոխանցմամբ, ՔԿ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, որը պրոֆեսիոնալ կարատեիստ է։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը նշեց, որ ավելի ուշ մանրամասներ կհայտնեն կատարվածի վերաբերյալ։