Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա


Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա
Նոյեմբեր 9 18:10 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-11-ը աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը Փարիզում կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված  զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։