ՔՊ-ն ընտրությունները տանելու է համամասնական ընտրակարգի տրամաբանության մեջ


ՔՊ-ն ընտրությունները տանելու է համամասնական ընտրակարգի տրամաբանության մեջ
Նոյեմբեր 9 18:16 2018

Շրջանառվող տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ռեստորանային համալիր է կառուցում, սակայն Armday.am հետ զրույցում Պետրոսյանը հերքեց այդ տեղեկությունները։ Ռոմանոս Պետրոսյանի հետ զրուցեցինք նաև Կոտայքի մարզում իր և Սասուն Միքայելյանի քաղաքական դերակատարության և առաջիկա ընտրություններում նրանց մրցակցության վերաբերյալ։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ։

 

-Պարոն Պետրոսյան տեղեկություններ կան, որ Կոտայքի մարզում ՔՊ-ի մասով իրավիճակին տիրապետողը Սասուն Միքայելյանն է, ի՞նչ կասեք այս առիթով։

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է Սասուն Միքայելյանը, բավականին երկար քաղաքական գործունեության և քաղաքական պայքարի փորձ ունի, ապրում է Հրազդանում  և բնականաբար նորմալ է, որ ՔՊ-ի շրջանակներում ինքը որոշակի հեղինակություն, ազդեցություն ունենա, բայց որ ամբողջովին տիրապետում է, չէի ուզի մեկնաբանել։ Ես ինքս նույնպես հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ և  ՔՊ-ի հիմնադիր անդամ, վարչության անդամ, այսինքն այլ գնահատականներ չեմ ցանկանա տալ։

-Մտավախությունը նրանում է, որ նախորդ իշխանություններ ժամանակ շատ անհատներ ավելի մեծ ազդեցություններ ունեին, քան քաղաքապետերն ու մարզպետները։

-Ես պաշտոնապես ասեմ, որ Կոտայքի մարզում ստվերային կառավարում գոյություն չունի․Կոտայքի մարզում մարպետի ինստիտուտը լիարժեք իրականացնում է իր գործառույթները Սահմանադրությամբ և ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով։ Որևէ մեկը չի միջամտում իմ գործունեությանը, որևէ մեկը չի խոչընդոտում իմ գործունեությունը, ը ինքս որևէ անձով կաշկանդված չեմ իմ լիազորությունները  իրականացնելիս։ Ես դա ասում եմ պաշտոնապես և պատասխանատու կերպով։

-Նախորդ ընտրությունների ժամանակ Դուք և Սասուն Միքայելյանը համատեղ իրակացրել եք քարոզարշավ, այս ընտրություններում նույն տրմաբանությունը պահպանվելու՞ է։

-Այո, ես ինքս ձգտելու եմ, որ պահպանվի և նույն ընկալումն  էլ պարոն Միքայելյանի մոտ է, քանի որ նաև դրա վառ ապացույցը այն փաստն է, որ մեր կուսակցությունը ԱԺ-ում նախաձեռնեց  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթաց, ինչը ցավոք սրտի չիրագործվեց մինչև վերջ, բայց մենք ունենք քաղաքական որոշում, որ ընտրությունները տանելու ենք հիմնականում համամասնական ընտրակարգի տրամաբանության մեջ, որպեսզի առավելագույնս քաղաքականացնենք այս Ազգային ժողովի ընտրությունները։