Ադրբեջանցիներին շնորհավորում եմ տարածք «ազատագրելու» առիթով. Արծրուն Հովհաննիսյան


Ադրբեջանցիներին շնորհավորում եմ  տարածք  «ազատագրելու» առիթով. Արծրուն Հովհաննիսյան
Նոյեմբեր 9 17:53 2018

Ադրբեջանին միշտ «ընթացիկ» հաղթանակներ են պետք,լինեն դրանք բալետում, սպորտում, իրական, կամ հորինված, կարևոր  չէ:  Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը՝թե   Նախիջևանի  հատվածում հայկական կողմից շուրջ տասը հազար քառակուսի կմ  տարածք է «ազատագրվել»  ArmDay.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ  ՊՆ մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը:

Այն հարցին, թե ինչ տարածքների ազատագրման մասին  է կրկին  հայտարարում ադրբեջանական կողմը, Հովհաննիսյանը պատասխանեց. 

«Զարմանալի է, որ մի երկրի գերագույն-գլխավոր հրամանատարը տեղյակ չէ, որ սեփական զորքը սեփական տարածք չի ազատագրում:  Դա  նրանց հողն է, նրանք տարածքը և նրանք առաջ են եկել հենց իրենց միջանկյալ տարածքում, որը երբեք չի եղել հայկական ուժերի վերահսկողության տակ և ֆիզիկապես չէր կարող լինել: Հետևաբար, շնորհավորում եմ նրանց, իրենց տարածքն ազատագրելու առիթով:

Հարցին, թե Պաշտպանության նախարարությունների միջև  օպերատիվ  կապ գործո՞ւմ է, թե ոչ, ՊՆ խոսնակը նշեց, որ նրանց  միջև ուղիղ օպերատիվ կապ չկա:

«Կան անվանական նշանակված կապի օպերատիվ պատասխանատուներ, որոնք հաստատում են այդ կապը: Կան սպաներ, որոնք միջնորդավորված աշխատում են այդ կապի վրա   ժև ինչքան էլ ադրբեջանական կողմը փորձի հերքել, դա  փաստ է»,-ասաց նա:  

 ՊՆ խոսնակը դժվարացավ պատասխանել, թե ո՞րն է ադրբեջանական կողմի նման հայտարարությունների  տրամաբանությունը՝ ասելով՝ երբեմն ադրբեջանցիների մոտիվացիան դժվար է հասկանալ:

Անդրադառնալով սահմաններում տիրող իրավիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանը  նշեց, որ ամեն բան նորմալ է, ադրբեջանական կողմը ակտիվություն չի ցուցաբերում այս պահին: