«Ժառանգություն» կուսակցությունում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում


«Ժառանգություն» կուսակցությունում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում
Նոյեմբեր 9 16:58 2018

Դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցելու մասին, որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են, իսկ ոմանք էլ դեռ քննարկումների փուլում են։ Քննարկումների փուլում գտնվող ուժերից է «Ժառանգություն» կուսակցությունը, այս մասին Armday.am-ին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն ամենայն հավանականությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քաղաքական ուժը կմասնակցի ընտրություններին, քանի որ Մարտիրոսյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ կուսակցությունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ «Մենք տեղեկանքները արդեն վերցրել ենք»․-ասաց Մարտիրոսյանը, ինչը նշանակում է, որ ամեն րոպե պատրաստ են ցուցակները կազմել։

Վարիկ Գրիգորյան