Հայաստանը ՀԱՊԿ-ում «միայնակ գայլի» կարգավիճակում է հայտնվել․ քաղաքագետ


Հայաստանը ՀԱՊԿ-ում «միայնակ գայլի» կարգավիճակում է հայտնվել․ քաղաքագետ
Նոյեմբեր 9 16:46 2018

ՀԱՊԿ գլավոր քարտուղարի ընտրության հարցը կրում է օրակարգային բնույթ, այն հետաձգվեց մինչև դեկտեմբեր։ Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, ում համոզմամբ Հայաստանը անվտանգության առումով այլընտրանք չունի և պետք է աշխատի ՀԱՊԿ-ում իր դիրքերը բարելավելու ուղղությամբ։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույց ամբողջությամբ։

-Ի՞նչ քաղաքական նշանակություն ունի ՀԱՊԿ գկխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի համար

-Դա ավելի շատ սկբունքի հարց է Հայաստանի համար, քանի որ անկախ նրանից գլխավոր քարտուղարի պաշտոնում կլինի Հայաստանի, Բելառուսի թե Ռուսաստանի դրանից ՀԱՊԿ-ի էությունը չի փոխվում, բայց քանի որ վերջին տարիներին  պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ անդամ երկրները պետք է ներկայացնեին իրենց թեկնածուներին և պետք է հերթականությամբ նշանակվեին այդ պաշտոնին, և այդ պաշտոնը պահելը այդքանով ավելի շատ սկզբունքի հարց է։

-Այս ամենի ֆոնին ՀԱՊԿ-ի ներսում ՀՀ-ի հեղինակությունը կնվազի՞

-Եթե վերջնականապես որոշվի, որ Հայաստանի ներկայացուցիչը չի լինելու, այո, միանշանակ ՀՀ-ի դերը կնվազի, նամանավանդ, որ ի սկզբանե Բելառուսը թշնաբար էր տրամադրված և չէր ցանկանում, որ Հայաստանի ներկայացուցիչը առաջադրվի, և այդ երկրները մշտապես փորձել են Հայաստանի համար խնդիրներ հարուցել ՀԱՊԿ-ում։ Ակնհայտ էր, որ Բելառուսը և Ղազախստանը միշտ ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանել, քան Հայաստանի, և նրանք օգտվելով առիթից փորձում են հարված հասցնել ՀՀ-ի հեղինակությանը և լրացուցիչ քաղաքական դիվիդենտներ շահել։

Եթե այս ամենի արդյունքում Հայաստանի դերը նվազի, հնարավո՞ր է քայլ արվի դեպի արևմուտք, և եթե այո, ապա արևմուտում ՀՀ-ին գրկաբաց կընդունե՞ն։

-Իհարկե պարզ հասկանանք, որ այս պահին նման հնարավորություն չկա, դրա վառ ապացույցը մեր հարևան Վրաստանն է, որն արդեն 10 տարի է ռուս-վրացական պատերազմից հետո ամեն ինչ անում է, որպեսզի մտնի ՆԱՏՕ, չեն ընդունում, իսկ ՆԱՏՕ-ում էլ պարզ հայտարարում են, որ քաղաքական պատճառներով է դա արվում։ Մենք կարող ենք հստակ ասել, որ ՆԱՏՕ-ում Հայաստանին չեն սպասում և դա բոլորն էլ գիտեն։ Այս պահին մեզ միայն մնում է ՀԱՊԿ-ի  ներսում ուժեղացնել մեր դիրքերը և հասնել նրան, որ այդ կազմակերպությունը հաշվի նստի Հայաստանի հետ։ Ադրբեջանի զենքի մոտ 80 տոկոսը մատակարարում է  Ռուսաստանը, և դրան ավելացավ նաև Բելառուսը, որը «Պոլոնեզ» համակարգեր վաճառեց Ադրբեջանին, նույնն էլ նաև Ղազախստանը, մշտապես թշնամաբար է վերաբերվել Հայաստանին, և պատահական չէ, որ տեղեկատվություն տարածվեց, որ Նազարբաևը Իլհամ Ալևին հրավիրել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին, որպես հյուր, բայց Հայաստանը վետո է դրել։ Այսինքն Հայաստանը ՀԱՊԿ-ում «միայնակ գայլի» կարգավիճակում է հայտնվել, և մյուս անդամները ժամանակ առ ժամանակ բացահայտ քայլեր են ձեռնարկում Հայաստանի դեմ։

Ալիևի դեմ Հայաստանի քայլը ի՞նչ արձագանք կստանա

-Վերջին տարիներին Ադրբեջանը փորձեց նաև ՀԱՊԿ-ի ներսում իրավիճակ փոխել և ցույց տալ, որ Հայաստանը նույնիսկ ՀԱՊԿ-ում դաշնակիցներ չունի, և այս քայլը ցուցադրական քայլ էր, ցույց տալու համար, որ այդ երկիրը ավելի մեծ նշանակություն ունի, քան Հայաստանը։ Չմոռանանք ապրիլիան պատերազմից անմիջապես հետո ԵՏՄ-ի շրջանակներում ապրիլի 17-ին Նազարբաևը հիվանդ ձևացավ և չժամանելով Հայաստան, տապալեց համաժողովը, բայց նույն օրը հեռուստացույցի առջև և ցույց տվեց, որ ակնհայտ էր, որ Հայաստան չգալը Ադրբեջանին սիրաշահելու նպատակ ուներ։

-Շփման գծում ստեղծված նոր իրավիճակում որոշակի սրացումներ կնկատվե՞ն

-Սրացումներ ոչ, որովհետև կա որոշակի պայմանավորվածություն Դուշամբեի գագաթնաժողովի ժամանակ, իհարկե Ադրբեջանին պետք չէ վստահել, բայց առայժմ դա աշխատում է, դա ցույց է տալիս նաև մոնիթորինգը, որ վերջին ժամանակներս փոխհրաձգությունները վերջին շրջանում պակասել են։ Բացի դրանից, եթե հաշվի առնենք, որ նույնիսկ հեղափոխության ժամանակ, երբ երկրում ներքաղաքական իրավիճակը կտրուկ լարվել էր, այն ժամանակ էլ Ադրբեջանը չսրեց իրավիճակը շփման գծում, և հիմա էլ որևէ նախադրյալ չկա, որ շփման գծում իրավիճակ կսրվի, որովհետև ՀՀ-ում իրավիճակը ավելի է կայունացել, այլևս ներքաղաքական ճգնաժամ չկա, ես չեմ կանխատեսում, որ մոտ ժամանակներս լուրջ սրացում հայ-ադրբեջանական հակամարտության շփման գծում կլինի, չնայած դա երբեք չի կարելի բացառել, հաշվի առնելով, որ Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է։

Վաչիկ Գրիգորյան



loading...