Մեր երկիրը պետք է առաջ գնա, որտեղ բոլորս պետք է աշխատենք մեկ նպատակի համար. Ա. Սարգսյան (տեսանույութ)


Մեր երկիրը պետք է առաջ գնա, որտեղ բոլորս պետք է աշխատենք մեկ նպատակի համար. Ա. Սարգսյան (տեսանույութ)
Նոյեմբեր 9 13:20 2018

Մեր երկիրը պետք է առաջ գնա, որտեղ բոլորս միասին՝ նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, բոլորս պետք է աշխատենք մեկ նպատակի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահն անդրադարձավ նաև իր նստավայրը Մաշտոցի 47-ից Բաղրամյան 26 տեղափոխելու նախաձեռնությանը:

«Սա նոր Հայաստանի նոր քայլերն են: Իհարկե, նախագահի համար, կոնկրետ ինձ համար կարևոր չէ, թե որ շենքում կաշխատեմ: Կարևոր է աշխատակիցների համար այն առումով, թե որ շենքն է ավելի հարմարավետ աշխատանքի համար: Ցավոք, Մաշտոցի-47-ը, որ հոյակապ շենք է, շատ լավ հարևանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման և մնացած բոլոր պայմաններից: Բաղրամյան-26-ի շենքն ավելի հարմարավետ է աշխատակիցների համար և ես ուրախ եմ դրա համար: Ես պատրաստ եմ և վարչապետի, և ԱԺ-ի հետ համագործակցության ի շահ մեր երկրի»,-ասաց նա: