«Ժամանակ».Արփինե Հովհաննիսյանը մերժել է առաջարկը. ուզում է՝ իր համար բացառություն անեն


«Ժամանակ».Արփինե Հովհաննիսյանը մերժել է առաջարկը. ուզում է՝ իր համար բացառություն անեն
Նոյեմբեր 9 09:17 2018

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը համառորեն մերժում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու իրեն արվող առաջարկները: Արփինե Հովհաննիսյանին առաջարկվում է իր թեկնածությունն առաջադրել Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանները ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ըստ պայմանավորվածության ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները պետք է առաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, բայց Արփինե Հովհաննիսյանն ուզում է, որ իր համար բացառություն անեն: