Ողբերգական վթարից մահացած զինծառայողը չի ցանկացել գնալ Արցախ. նա պատմել է, որ «Կամազը» լավ վիճակում չի եղել


Ողբերգական վթարից մահացած զինծառայողը չի ցանկացել գնալ Արցախ. նա պատմել է, որ «Կամազը» լավ վիճակում չի եղել
Նոյեմբեր 9 00:57 2018

Ողբերգական ավտովթարից մահացած զինծառայողներից մեկը՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, շարքային Էդգար Հունանյանը չի ցանկացել գնալ Արցախ՝ զորավարժանքների, քանի որ «Կամազը» լավ վիճակում չի եղել, գրում է  armtimes.com-ը։

Այս մասին  armtimes.com-ի հետ զրույցում պատմեց նրա մտերիմ անձանցից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը: Նա մեր զրույցում պատմեց, որ մոտ մեկ ամիս առաջ խոսել էր Էդգարի հետ, նա ասել էր, որ գնալու են Արցախ՝ մի քանի օրով. «Հոկտեմբերի 13-ին խոսում էինք, ասել էր, որ գնալու են Ղարաբաղ՝ մի քանի օրով, բայց չգիտի՝ երբ կոնկրետ, ուղղակի ասել են, որ պատրաստ լինեն, ու հետո ասեց, որ ինքը չի ուզում գնա ու աշխատանքներ ա տանում, որ չգնա, որովհետեւ էդ կամազը լավ վիճակում չի, վախենում ա՝ կփչանա»,- մեր զրույցում պատմեց Էդգարի մտերիմը: Վերջինս նշեց, որ վերջին անգամ Էդգարի հետ խոսել էր կիրակի օրը. այդ օրն էլ զինծառայողը տեղեկացրել էր, որ երեքշաբթի գնում են Արցախ:

Վերջինս չգիտի՝ արդյոք Էդգար Հունանյանը «Կամազի» տեխնիկական խնդիրների մասին զեկուցե՞լ էր վերադասին, թե՝ ոչ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում



loading...