Facebook Messenger-ը թույլ կտա ջնջել հաղորդագրությունները


Facebook Messenger-ը թույլ կտա ջնջել հաղորդագրությունները
Նոյեմբեր 9 00:20 2018

Facebook Messenger-ը այսուհետ հնարավորություն կտա ջնջել ուղարկած հաղորդագրությունը։ Այն կարելի է ջնջել ուղարկելուց հետո 10 րոպեի ընթացքում, եւ ստացողը այն չի տեսնի, եթե առաջին 10 րոպեների ընթացքում չի կարդացել, գրում է Slashgear-ը։

Առայժմ նոր գործառույթը հասանելի չէ բջջային հեռախոսների եւ messenger.com-ի համար, սակայն շուտով այնտեղ եւս կգործարկվի։

Նշվում է, որ այն դեպքում, եթե հաղորդագրությունը չի կարդացվել, ապա ստացողը չի էլ իմանա, որ այն իրեն ուղարկվել է։ Օրինակ, Viber-ի messenger-ում, որտեղ եւս ջնջելու հնարավորություն կա, նշվում է, որ ուղարկված հաղորդագրությունը ջնջվել է։