Թունավորում Գուգարք գյուղում


Թունավորում Գուգարք գյուղում
Նոյեմբեր 8 23:02 2018

Նոյեմբերի 7-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ են ընդունվել Գուգարք գյուղի 5 բնակիչ, նրանք թունավորումը ստացել են Գուգարք գյուղում գտնվող հանդիսությունների սրահում:
Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են նոյեմբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գուգարք գյուղում գտնվող հանդիսությունների սրահում՝ շմոլ գազից: 
Կատարվում է քննություն: