Նոյեմբերի 8-ին` ժամը 17:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 133 հասցեի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf 3» (վարորդը՝ Վ. Ա. ) և «Volkswagen Golf 4» մակնիշերի (վարորդը՝ Ա. Ս.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Volkswagen Golf 3» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Բ.-ն (ծնված 1981 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: