Ոստիկանները բացահայտել են հանցագործության 44 դեպք


Ոստիկանները բացահայտել են հանցագործության 44 դեպք
Նոյեմբեր 8 22:24 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, ծեծի 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անառակաբարո գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման և սպանության սպառնալիքի 1-ական դեպք։

 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 3-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, կողոպուտի և անձի առևանգման փորձի 1-ական դեպք: 

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: