Սուրեն Պապիկյանը՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ

Սուրեն Պապիկյանը՝ «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ
Նոյեմբեր 8 21:16 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։ Այս պատասխատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է՝ ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,–ասվում է գրառման մեջ։

loading...