Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին


Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին
Նոյեմբեր 8 20:40 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին:

Տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:

Զրուցակիցները խոսել են «Երևան, իմ սեր» և «Իմ քայլը» հիմնադրամների համագործակցության հնարավորությունների մասին: Այդ համատեքստում կարևորվել է Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի և տիկին Աննա Հակոբյանի մասնակցությունը սոցիալական, կրթական, մշակութային և բարեգործական տարբեր ծրագրերում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը: