Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են


Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են
Նոյեմբեր 8 20:15 2018

Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:  Ժամը 17:40-ին մթության պատճառով փրկարարների կողմից իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք եւ ժամը 18:00-ին ժամանակավորապես դադարեցվել են:

Ինչպես  տեղեկացրին  ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացրել են 3 ուղղություններով:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության ՄՎ-ից 300 աշխատակից, 300 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել էին:  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: