Տարհանում Մոսկվայում «Երեւան Պլազա» առեւտրի կենտրոնից․ պայթյունի սպառնալիք կա


Տարհանում Մոսկվայում «Երեւան Պլազա» առեւտրի կենտրոնից․ պայթյունի սպառնալիք կա
Նոյեմբեր 8 18:52 2018

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի մասին հաղորդագրության պատճառով տարհանում են «Երեւան Պլազա» առեւտրի կենտրոնի այցելուներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններին:

«Տեղի է ունենում այցելուների տարհանում Բ. Տուլսկի 13 հասցեում գտնվող «Երեւան Պլազա» ԱԿ-ից: Տեղեկություն է ստացվել պայթյունի սպառնալիքի մասին»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Մայրաքաղաքի ԱԻՆ եւ ՆԳՆ մամուլի ծառայություններում այս տեղեկությունը դեռեւս չեն հաստատում: