Տղամարդը ծեծել է կնոջը՝ գումար խնդրելու համար


Տղամարդը ծեծել է կնոջը՝ գումար խնդրելու համար
Նոյեմբեր 8 18:18 2018

Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ընտանեկան բռնության վերաբերյալ հերթական գործով դատավարությունը, որտեղ տուժողը կրկին կինն է։

Ամուսինների միջեւ վիճաբանությունը ծագել է փողի պատճառով։ Ամուսնուն դուր չի եկել, որ կինը գումար է ուզել եւ ծեծել է նրան։ Ըստ մեղադրանքի՝ կնոջ կողմից գումար խնդրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ամուսինը դիտավորությամբ քաշել է նրա մազերը և ձեռքով 3-4 անգամ հարվածել գլխի շրջանին՝նրան պատճառելով ֆիզիկական ցավ:

Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործը դատարան է ուղարկվել սեպտեմբերի 28-ին եւ մակագրվել դատավոր Վարդան Հարությունյանին։ Նոյեմբերի 1-ից նշանակվել է դատաքննությունը։

Աղբյուր` Փաստինֆո



loading...