«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 5–ամյա երեխայի մահվան դեպքով քրգործ է հարուցվել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 5–ամյա երեխայի մահվան դեպքով քրգործ է հարուցվել
Նոյեմբեր 8 18:06 2018

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5–ամյա երեխայի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ 5–ամյա որդին, բժշկական կենտրոնում գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով, նույն օրը մահացել է: 

Ըստ քաղաքացու հաղորդման՝ երեխայի մահը վրա է հասել բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի, ինչպես նաև՝ սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

loading...