Երևան-Սևան ճանապարհին վերամբարձ կռունկից բետոնե սյունն ընկել է 68-ամյա աշխատակցի վրա. նա տեղում մահացել է


Երևան-Սևան ճանապարհին վերամբարձ կռունկից բետոնե սյունն ընկել է 68-ամյա աշխատակցի վրա. նա տեղում մահացել է
Նոյեմբեր 8 17:30 2018

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում կառուցվող նորակառույց շենքի շինհրապարակում տղամարդու դի կա։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շինհրապարակում հայտնաբերել են 68-ամյա Աշոտ Եղիազարյանի դին՝ գլխի մասում ամբողջովին վնասված։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Եղիազարյանն աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես արհեստավոր, և աշխատանքներ կատարելու ժամանակ վերամբարձ կռունկի վրայից պոկվել է բետոնե սյունը և ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:



loading...