Վստահ եմ, որ ՀՅԴ-ն խորհրդարանում չի լինի․(տեսանյութ)


Վստահ եմ, որ ՀՅԴ-ն խորհրդարանում չի լինի․(տեսանյութ)
Նոյեմբեր 8 17:16 2018

Այսօր Ազգային ժողովում Armday.am-ը առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի վերաբաշխվածության, շանսերի և այլ հարցերի շուրջ զրուցեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։ Գնահատելով քաղաքական հնարավորությունները՝ Հակոբյանը նշեց, որ եթե նայում ենք քաղաքական իրավիճակին, ապա տեսնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մրցակիցներ չունի, սակայն ամենայն հավանականությամբ խորհրդարանում հայտնվելու շանսեր կունենան ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն, իսկ ՀՅԴ-ն, ըստ Հակոբյանի, չի անցնի խորհրդարան։

Հարցին, թե նախկին իշխանությունների հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող անհատներ այս անգամ ևս տեղ կգտնեն ՔՊ-ի ցուցակում, մասնավորապես Վիկտոր Մնացականյանը, ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ եթե Վիկտոր Մնացականյանը ցանկանար աշխատել նախորդ իշխանությունների հետ և գաղափարակից լիներ նրանց, ապա այն ժամանակ հնարավորություն ուներ հայտնվելու ՀՀԿ-ի ցուցակում, իսկ Երևանի ավագանու անդամների մասով չի բացառվում, որ ոմանք կընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի ներգործություն կունենա ընտրական գործընթացի վրա, Հակոբյանը պատասխանեց, որ հիմա թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ձևով չի տեսնում երկրորդ նախագահի մասնակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Վաչիկ Գրիգորյան



loading...