Նիկոլը մի-երկու բաժակ խմել, ապուշություն է դուրս տվել. Պարույր Հայրիկյան. (տեսանյութ)


Նիկոլը մի-երկու բաժակ խմել, ապուշություն է դուրս տվել. Պարույր Հայրիկյան. (տեսանյութ)
Նոյեմբեր 8 16:00 2018

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը բռնազավթել է: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի կատարել այն, ինչ խոստացել է, և այն, ինչ ամրագրված է ծրագրում, որն ինքն էլ հենց առաջարկել է: 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում անդրադարձ չեղավ ամենակարևոր հարցերից մեկին՝ Սահմանադրությանը։

Ըստ նրա՝ մինչև հեղափոխությունը Հայաստանում առկա քաղաքական բոլոր ուժերը պետք է խոսեին ընդունված Սահմանադրության մասին, որը սահմանափակում է քաղաքացիների իրավունքները: Ավելին, ըստ նրա՝ պետք է խոսեին նաև այն մասին, որ եղել է Սահմանադրության այլընտրանք, համաձայն որի՝ ընդլայնվում էին քաղաքացիների իրավունքները, ինչը, սակայն, իշխանությունների կողմից միտումնավոր անտեսվել է։

«Անձամբ ես չեմ մասնակցելու ընտրություններին, և ես չեմ լինի ցուցակում, սակայն Ազգային ինքնորոշում միավորումը կմասնակցի», - ասաց նա:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներին` Պարույր Հայրիկյանը նշեց, որ խոսքը ժողովրդավարական ընտրությունների մասին չի կարող լինել, քանի որ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում հաղթող ուժը ձայների 60 տոկոսից ավելին չի հավաքում: