Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար


Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
Նոյեմբեր 8 16:58 2018

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը:

«Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,-նշել է Արայիկ Հարությունյանը:



loading...