Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող բնակարանային ֆինանսավորման ձևը փոփոխվեց. կառավարություն


Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող բնակարանային ֆինանսավորման ձևը փոփոխվեց. կառավարություն
Նոյեմբեր 8 16:10 2018

Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով փոխվում է զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող բնակարանային շինարարությանն ուղղված գումարների տրամադրման ձևը:

«Նախատեսվում է զոհված, մահացած զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարանային շինարարությանն ուղղված գումարների մի մասն ուղղել նույն ծրագրի շրջանակներում բնակարանային վկայագրերի գնման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման», – ասաց պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը:

Նախագիծը հավանության էր արժանացել նաև նախարարական ֆինանսատնտեսական կոմիտեում: Գումարի չափը կազմում է 249 մլն 624 հազար դրամ: Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում, քանի որ գումարը նախապես նախատեսված է եղել, փոխվել է միայն դրա օգտագործման ձևը: