Դեռ վաղ է խոսել գազի սակագնի նվազեցման մասին․«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ


Դեռ վաղ է խոսել գազի սակագնի նվազեցման մասին․«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ
Նոյեմբեր 8 15:49 2018

Գազի սակագնի նվազեցման մասին եզրակացություններ անելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանի կարծիքով դեռ վաղ է, քանի որ բանակցությունները դեռ չեն ավարտվել։

 «Հնարավո՞ր է, հնարավո՞ր չէ` կասի հանձնաժողովը: Ես ցույց տվեցի, որ ընկերությունում կան խնդիրներ`թե տեխնիկական, թե ֆինանսական, որոնք լուծելու կարիք կա»-խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանտ Թադևոսյանը և վստահություն հայտնեց, որ սպառվող համաձայնագրերում բոլոր կետերը ՀՀ-ի օգտին էին: Լրագրողի հարցին, թե հնարավոր չէ՞ աշխատավարձերի նվազեցման հաշվին սակագնի նվազեցման գնալ, Հրանտ Թադեւոսյանը պատասխանեց, որ միջին ամսական կտրվածքով ընկերության աշխատակիցները 227 հազար դրամ են ստանում, սակայն տնօրենների աշխատավարձների չափը հրազպարակելուց զերծ մնաց ։Ընկերությունում աշխատող բանվորները 300 հազար դրամից ավել աշխատավարձ են ստանում, և ըստ տնօրենի՝ նրանք պաշտպանության կարիք չունեն«Մենք բոլոր մեր աշխատողների շահերը պաշտպանում ենք, դուք լրացուցիչ մի պաշտպանեք»-հավելեց Հրանտ Թադևոսյանը։