Ծառայությունից խուսափած անձանց հետապնդումը դադարեցնելու ժամկետը հետաձգվեց


Ծառայությունից խուսափած անձանց հետապնդումը դադարեցնելու ժամկետը հետաձգվեց
Նոյեմբեր 8 15:15 2018

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել  «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը՝ 2018 թ. դեկտեմբերի 31-ը:

 

Կառավարությունը ներկայացրել է միայն տեխնիկական բնույթի առաջարկություններ: 



loading...