ԱՄՆ-ում մահացել Է «աշխարհի ամենաարագընթաց կինը»


ԱՄՆ-ում մահացել Է «աշխարհի ամենաարագընթաց կինը»
Նոյեմբեր 8 14:47 2018

72 տարեկան հասակում կյանքից հեռացել Է ամերիկուհի կասկադյոր Քիթի Օ’Նիլը, որին կոչել են «աշխարհի ամենարագընթաց կինը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Washington Post թերթը՝ վկայակոչելով հուղարկավորության բյուրոն: Ինչպես նշվում Է, Օ’Նիլը մահացել Է նոյեմբերի 2-ին թոքաբորբի պատճառով Յուրիկա քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ):

 

Նրա մահվան փաստը հավաստել Է տեղի հուղարկավորության բյուրոյի տնօրեն Լիզա Կառլսենը: Քիթի Օ’Նիլը դարձել Է առաջին կինը, որը միացել Է Stunts Unlimited-ին՝ Հոլիվուդի գլխավոր կասկադյորական ստուդիային: «Աշխարհի ամենարագընթաց կնոջ» կոչմանը նա արժանացել Է՝ ժամում մոտավորապես 600 մղոն (ժամում շուրջ 966 կիլոմետր) արագության հասնելով հրթիռային ավտոմոբիլի ղեկին: Ամենահռչակավոր տրյուկներից մեկը կասկադյորուհին կատարել Է Wonder Woman («Հրաշք կինը) հեռուստասերիալի համար. Օ’Նիլը թռել Է Լոս Անջելեսի Hilton հյուրանոցի տանիքից եւ թեւերը լայն պարզած ընկել 127 ֆուտ (շուրջ 39 մետր) մինչեւ օդաբարձի վրա իջնելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: