Մենք նորից գնում ենք ապաքաղաքական, ապապետական ընտրական համակարգով. «Ժառանգություն»-ը որոշում չի կայացրել. Ա.Մարտիրոսյան


Մենք նորից գնում ենք ապաքաղաքական, ապապետական ընտրական համակարգով. «Ժառանգություն»-ը որոշում չի կայացրել. Ա.Մարտիրոսյան
Նոյեմբեր 8 14:11 2018

«Ժառանգություն»  կուսակցությունը դեռևս քննարկումների փուլում է  և դեռ վերջնական որոշում չի կայացրել մասնակցե՞լ ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ոչ: Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց «ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Այն հարցին թե ինչով է պայմանավորված նրանց երկմտելը ընտրություններին մասնակցելու հետ կապված,  Մարտիրոսյանը պատասխանեց:

«Դեռևս վերջնական որոշում չունենալու պատճառը Հանրապետական կուսակցության ընդունած Ընտրական օրենսգիրքն է, որը Հայաստանի նոր իշխանությունները չկարողացան փոխել։ Եթե Ընտրական օրենսգիրքը փոխվեր, միանշանակ կմասնակցեինք ընտրություններին։ Ըստ էության, մենք նորից գնում ենք ապաքաղաքական, ապակուսակցական, նույնիսկ, կարելի է ասել, ապապետական ընտրական համակարգով, որը որևէ կերպ ընդունելի չէ»:

«ժառանգության» վարչության նախագահը  նշեց, որ  քննարկումներ են սկսել նաև գործընկերների հետ, սակայն, որ գործընկերների մասին էր խոսքը, Մարտիրոսյանը չցանկացավ բարձրաձանել: