Աջ ղեկով մեքենաների խնդիրը լուծվում է․(տեսանյութ)


Աջ ղեկով մեքենաների խնդիրը լուծվում է․(տեսանյութ)
Նոյեմբեր 8 13:54 2018

Այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն անդրադարձավ աջ ղեկով մեքենաների խնդրին, և նշեց, որ իրենց կողմից նախաձեռնվել է հանրային քննարկում, որին մասնակցել են ակցիայի կազակերպիչները և այլ համապատասխան գերատեսչություններ։ Ըստ Արշակյանի՝ առաջարկվող տարբերակները երեքն են-«Տարբերակ առաջին՝ մեքենան ներմուծել որպես ո՛չ տրանսպորտային միջոց, տարբերակ երկրորդ՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, որը չի արգելվում օրենքով, և տարբերակ երրորդ, որ պետք է նախաձեռնվի կառավարության որոշմամբ, դա այն է, որ տալ մեկ տարի ժամանակ, որպեսզի ներմուծվող ավտոմեքենաները հնարավոր լինի վերասարքավորել և դարձնել ձաղ ղեկով։ Այս առումով ես երկու նկատառոմ ունեմ, առաջինը այն է, որ սա փարատում է բոլոր նկատառումները, որ Վրաստանում թանկացրել են և հնարավորություն ենք տալիս, որպեսզի ներսում տրանսպորտային միջոցը փոփոխության ենթարկվի և երկրորդ՝ կկարողանանք այդ կուտակված մեքենաների հարցը շուտափույթ լուծենք, որպեսզի խնդիրներ չառաջանա»։

 

Հավելենք, որ լրագրողների հետ զրույցում Արշակյանը հայտնեց, որ կլինի ՔՊ-ի ընտրական ցուցակում և կառաջադրվի մեծամասնական ցուցակով որպես ռեյտինգային թեկնածու։

 

Մանրամասները՝ տեսանյութում