Վարորդը բավականին հմուտ է եղել․ փոխնախարարը՝ ողբերգական վթարի մասին(տեսանյութ)


Վարորդը բավականին հմուտ է եղել․ փոխնախարարը՝ ողբերգական վթարի մասին(տեսանյութ)
Նոյեմբեր 8 13:02 2018

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում  Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը անդրադարձավ երեկ Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» ավտոմեքենայի վթարի դեպքին, և նշեց, որ ծառայողական քննությանը  զուգահեռ ընթանում է նախաքննություն, սակայն փախնախարարը զերծ մնաց այս առումով սխալ նախնական վարկածներ ասելուց, այնուամենայնիվ, պաշտպանության փոխնախարարը հաստատեց՝ եղել են բացթողումներ պատասխանատուների կողմից:

«Իրոք, եղել են բացթողումներ պատասխանատուների կողմից։ Տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ։ Հիմա հատուկ հանձնախումն աշխատում է դրա ուղղությամբ, ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի նման աննախադեպ իրադարձություն այլևս երբեք տեղի չունենա։ Այսինքն, եղել են նաև որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է, որ որշակի անսարքություններ էլ ի հայտ գան», - ասաց Գաբրիել Բալայանը։

Բալայանը նշեց, որ մեքենայի վարորդը բավականին հմուտ վարորդ է եղել, և ձմռանը պետք է զորացրվեր։

Մանրամասները՝ տեսանյութում