Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1

Կառավարությունն առաջարկում է նախագահի նստավայրը տեղափոխել Բաղրամյան 26, վարչապետինը՝ Կառավարության տուն, համար 1
Նոյեմբեր 8 12:57 2018

ՀՀ կառավարությունն առաջարկում է տեղափոխել ՀՀ նախագահի և վարչապետի նստավայրերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում ընդունվեց նոյեմբերի 8-ին կայացած կառավարության նիստում:

«Կառավարությունն առաջարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարել փոփոխություն և Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան, 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան, 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն, համար 1»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Համապատասխան օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու կառավարության առաջարկը կուղարկվի Ազգային ժողով: Խորհրդարանի ընդունումից հետո միայն այն կմտնի ուժի մեջ:

 

 

 

 

loading...